Լուրեր
2018թ. «հեղափոխության» հրապարակում դագաղ պտտող մոլորյալ ամբոխները, այդպես էլ չհասկացան, որ իրենք իրենց մահն էին պատրաստում. Արտակ Զաքարյան
03.06.2021
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018թ. «հեղափոխության» հրապարակում դագաղ պտտող մոլորյալ ամբոխները, այդպես էլ չհասկացան, որ իրենք իրենց մահն էին պատրաստում։
Նիկոլը դարձավ մահվան խորհրդանիշ՝ սատանայի և թուրքի կերպարանքով։
Շուրջ երեք տարի Հայաստանն ու Արցախը տառապում են սատանայի ճանկերում։ Համատարած մահ, պատերազմ, հայրենազրկում, տագնապ, հիվանդություններ, սպանություններ, կորուստներ, պառակտումներ, թշնամանք, ատելություն, անարգանք, անբարոյականություն, թալան, աղքատություն, խաբեություն, համազգային նսեմացում, դիակապտություն...
Սիրելի Հայ Մարդ,
Որպես առաջին Քրիստոնյա, որպես Աստծո կողմից ընտրված, բայց սատանայի (նիկոլիզմ) հետևից գնացած Ազգի ներկայացուցիչ, կարողանալու՞ ես արդյոք ապաշխարես ու մաքրվես մահացու մեղքերից։
Կարողանալու՞ ես արդյոք քո մեջ ուժ գտնես ու հրաժարվես սատանայից։
Աստված օգնական բոլորիդ»։