Լուրեր

Կարևորն աղմուկն է, որ բթացնի ու խլացնի հող հանձնելու դավաճանության փաստը. Հովհաննես Սահակյան

03.06.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Էս Նիկոլի աղմուկից հետո, երբ մտածող մարդը մտածում եւ վերլուծում է սրա ամոթալի սեփական բանակցային կետն ու կառավարման տարիները ստացվում է հետեւյալը՝ բոլոր նախկին ղեկավարներն, անխտիր, ուզում էին Արցախի հողերը հանձնեին, բայց չհանձնեցին՝ կռիվ տվեցին, պայքարեցին, բանակցեցին, համոզեցին, ժամանակ առ ժամանակ մեր հաղթանակած բանակի շնորհիվ քյոթակեցին վախկոտ թշնամուն ու սրբորեն պահեցին մեր նահատակված հերոս տղերքի արյունով գծված հողերը։
 
Նիկոլը ճղճղում է, աղմկում է, գոռում է, որ ինքը չի ուզում հող հանձի, ինքը հող չի հանձնելու , ինքը հող հանձնող չէ...
 
Բայց հենց ինքը ստորագրեց ու հանձնեց հողերը՝ պահանջածից ու ակնկալածից շատ ավելին։
 
Հ.Գ. Կարևորն աղմուկն է, որ բթացնի ու խլացնի հող հանձնելու դավաճանության փաստը...»:
 
 

← Վերադառնալ ցուցակին