Լուրեր

Այս արտահերթ ընտրությունը լեգիտիմացնելու կամ ապալեգիտիմացնելու է 44 օրյա չարաբաստիկ պատերազմի արդյունքը․ Մարգարիտ Եսայան

02.06.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Անկասկած է, որ այս արտահերթ ընտրությունը լեգիտիմացնելու կամ ապալեգիտիմացնելու է 44 օրյա չարաբաստիկ պատերազմի արդյունքը...։
 
Դե, կողմնորոշվեք, չկողմնորոշվածներ, ի՞նչն եք ընտրելու,ո՞ւմ եք ընտրելու։ Եթե ընտրում եք հողատուին, ձեր իսկ ձեռքով լեգիտիմացնելու եք Արցախի հանձնումը, Սյունիքի, Տավուշի, Ջերմուկի, տասնյակ գյուղերի, հողատարածքների հանձնումը, Շուշիի եւ Հադրութի հանձնումը, մեր ամբողջական հայրենիքի հանձնումը։ Այդպիսով ձեր անձնական ստորագրությունն եք դնելու այն ամոթալի, այն ողբերգական թղթին, որի վրա դեռ մեկ ստորագրություն կա՝ դավաճան-հողատուի ծուռտիկ ստորագրությունը։ Եթե ընտրեք հողատուին, դրանով հազարավոր զոհերի արյունը դարձնում եք առ ոչինչ։ Ինքներդ դառնում եք հակահայ։ Յուրաքանչյուրդ անձամբ եք դառնում հողատուի հանցակիցը...։
Մտածեք, վերլուծեք, հասկացեք։
 
Արյան այդ բեռը ձեր հոգիներում ո՞նց եք ապրելու։
Հայրենիքի կորուստը ձեր հոգիներում ո՞նց եք ապրելու...։
Ձեր հարեւանների, ընկերների, հարազատների մեջ եւս կան հազարավոր, հարյուրավոր,տասնյակ որդեկորույս ծնողներ, ծնողներ, որոնց որդիների անթաղ դիերը նեխել են Աբովյանի մորգի հատակին, տեսել եք չէ՞, այդ նկարները, վստահ եմ, տեսել են եւ հեկեկացել։
Դե, ուրեմն, կողմնորոշվեք...։
 
Ընդունո՞ւմ եւ մաս եք կազմում այդ սատանիզմի՞ն, մա՞ս եք կազմում այդ ոճրագործությանը, թե՝ մերժում ե ք դա եւ մարդասպան-հողատուին թողնում եք մենակ իր հանցանքների մեջ։
Կողմնորոշվեք եւ ընտրության գնացեք, պարտադիր գնացեք։ Ընտրությանը ձեր մասնակցությունը անչափ կարեւոր է, գնացեք եւ ընտրեք այն ուժը, որը, վստահաբար ձեզ , մեզ, մեր հայրենիքը կազատի հողատուից, որը ամեն ինչ կանի հայրենիքի վերքերը ամոքելու եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար․․․
Ինձ համար այդ ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է․․
 
Գիտեմ, դուք հավատում եք ինձ․․․Եթե հավատում եք, գնացեք եւ ընտրեք ինձ, իմ «Պատիվ ունեմ» դաշինքը․․․
Համոզված եղեք, հողատուի վախճանը լինելու է սահմռկեցուցիչ...Իրեն արժանի․․․»:

← Վերադառնալ ցուցակին