Լուրեր

Ձեր ներողությունն ընդամենը պաշտոնը չկորցնելու համար է…Կարեն Ավագյան

01.06.2021

 ՀՀԿ ԳՄ Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 
«Ի՞նչ ներողություն։
 
Ինչի՞ համար ներողություն։
 
Անհետ կորածների, զոհվածների, վիրավորների թիվը թաքցնելու համա՞ր։
 
Թե՞ ձեր աթոռները պահելու համար կործանած կյանքերի։
 
Ներողությունն ի՞նչի համար է։
 
Որ սպանեցի՞ք, թե որ անգամ սպանված չհարգեցիք։
 
Թե՞ որ նրանց կյանքը չգնահատեցիք, թե՞ որ նրանց պահած հայրենիքը ծախեցիք։
 
Ու՞մ ներեն նրանք։
 
Ինչի՞ համար ներեն։
 
Որ նրանց հերոսությունից 7 ամիս անց առիթ եք գտնում նրանց ծնողին, եղբորը, քրոջը, երեխային ու կնոջը ցավեցնելու համար։
 
Ձեզ ո՞նց ներեն։
 
Լավ, հասկանալի է…
 
Ձեր ներողությունն ընդամենը պաշտոնը չկորցնելու համար է։
 
Այն հասցեատեր չունի։
 
Այն անգամ բովանդակություն չունի։
 
Ձեզ երկրի վրա այլևս ներողներ չկան»։

← Վերադառնալ ցուցակին