Լուրեր

Սատանան քրքջացել է մեր երկրի վրա. Մարգարիտ Եսայան

31.05.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սատանան քրքջացել է մեր երկրի վրա․․
 
«Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկա։ Ընկած է անձայն»։
Մի ամբողջ սերունդ, ջահել, երազանքներով, կյանքով լեցուն, մի ամբողջ սերունդ՝ սպանված, ոչնչացված, անթաղ․․․Մի ահռելի Եռաբլուր, մի սարսափելի վիշտ, մի անչափելի ողբերգություն․․ ։
Եւ ահա, նոր տղերք, գուցե նոր գտնված մարմիններ, մոմլաթե տոպրակների մեջ, իրար վրա դարսված, իրար վրա լցրած։
 
Այո, հենց այդպես։
Եթե կարող եք, ոռնացեք, եթե կարող եք դեռ խելագարվել, խելագարվեք․․․։
Իսկ նրանք կենդանի, միս եւ արյուն ունեցող տղերք էին, մարդ էին, երակներում կյանք կար, երազանքներ ունեին, սիրած աղջիկ, սիրելի հայր, մայր, պապ եւ տատ, քույր եւ եղբայր․․։
Կամ, գուցե ոչ մեկը չունեին։Ունեին միայն իրենց ջահել ու պայծառ մարմինն ու հոգին։
Եւ ահա, սատանան քրքջաց մեր երկրի վրա։
Սատանան եկավ իր մահվան գերանդիով եւ գլխատեց մի ամբողջ սերունդ, տղերքի մի հսկա բանակ։
Սատանան մահվան գերանդիով գլխատեց մեր երկրի ապագան։
Սատանայի դըփ-դըմփ-հուի արձագանքը չի լռել։
Դավաճանն ասում՝ եթե ինքը դավաճան է, էսքան մարդ ստեղ ինչ է անում։
Սատանա իր նման սատանաներ է որոնում, վախենում է մենակ մնալ։
Իսկ հիմա, հաշվեք, ապա, թե էդ լույս տղերքից քանի իրենց նման լույս էր ծնվելու, կյանքը ոնց էր եռալու էդ տղերքի երակներում։Հաշվեք , թե քանի սիրուն աղջիկ չարժանացավ էդ լույս տղերքի համբույրին, քանի դեռատի կին չմայրացավ։ Ու, հիմա, մոմլաթե տոպրակներ, իրար վրա դարսված ջահել մարմիններ։ Ծնողներին չեն թողնում մոտենալ , որոնել եւ գտնել իրենց անթաղ որդիներին․․։
Սատանան դաժանաբար է քրքջացել մեր երկրի վրա։
 
Սատանան դեռ քրքջում է եւ մահվան այս քայլերգը անվերջ է թվում։
Եւ, եթե ձեր հոգում եւս սատանան է ապրում, գնացեք եւ մաս դարձեք այս մահվան քայլերգին, գնացեք․․։
Եթե կրկին ընտրեք դավաճան-հողատու էս սատանային,այդով կրկին /ինչպես դա արեցիք 2018-ին/ կհաստատեք, որ հողատուի չափ եւ նրան հավասար մեղավոր եք այս դժոխքի համար։
Ու արյուն կծորա ձեր մատներից, ձեր աչքերը կկուրանան արյունից եւ ձեր հոգիները կայրվեն դժոխքում։
 
Եվ ահա — կրկին մի քանի դիակ։
Եվ այստեղ ահա — վարսեր կանացի։
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ—
Փտած փշրանքներ արնաներկ հացի։
Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ,
Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի…
Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկա։ Ընկած է անձայն։
Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ է՛լ այն կողմ — ատամներ ցիրցան։
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
Մոռացել էին մի հին հրացան։
Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։
 
Չարենց․«Դանթեական առասպել»
 
Հ․Գ․ Նայեք էս նկարին, եթե կարող եք, տղերքն են...»:

← Վերադառնալ ցուցակին