Լուրեր

Զզվելի եք, ավելի քան. Մարգարիտ Եսայան

30.05.2021

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Սրանց դեմքերին նայեք, սրանց խոսքը լսեք, սրանք էս խոսքերը երեք տարի առաջ ինձ էին ասում, մեզ էին ասում երեք տարի առաջ, երբ ապրում էին ապահով Հայաստանում, երբ ունեինք Արցախ, բանակ, արժանապատվություն, երբ տարբեր ներսի ու դրսի ծրագրերով հարստանում էին, իրենց «դեմք» էին զգում․․․Իսկ հիմա՞, հիմա սրանք  էլի կան, մեկը  էկրանից  ճաշ է եփում, մեկը  ոչ բարով պատգամավոր է, մեկը, անհասկանալի զբաղմունք ունի․․․Ե՞ւ․․սրանք տեսնես հանգի՞ստ են ապրում, զոհերի, Արցախի կորստի, Հայաստանի կորստի ցավը սրանց քառակուսի ուղեղներին տեսնես գեթ մեկ  կաթիլ  հասո՞ւ է․․․

Էն ժամանակ էլ էի էս բոլորիցդ եւ պլյուս լիքը ուրիշ ձեր նմաններից զզվում, հիմա, առավել քան...

 
Ճիշտը ես էի, որ ապրիլի 27-ին, երբ դուք ոռնում էիք հրապարակում․<նիկոլ վարչապետ» առաջինն էի, որ կանգնեցի եւ  գոռացի «Դուք պատկերացնո՞ւմ եք նիկոլից վարչապետ, դրանից ի՞նչ վարչապետ»․․Իսկ դուք էդ ժամանակ ոռնում էիք, սուլում էիք ինձ, անձամբ ինձ, այո․․հայհոյում էիք․․․Հիմա, գոնե չքվեք էկրաններից , բեմերից եւ այլ  տեղերից, անէացեք․․․Զզվելի եք, ավելի քան...»:
 

← Վերադառնալ ցուցակին