Լուրեր
Այսօր էլի որոշները Լոռիում ջան-ջիգյարով դիմավորում են թուրքի առաջ ծնկի եկած կապիտուլյանտին. Շարմազանով
30.05.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1918-ի մայիսին կային «հայեր», որ Լոռու մատույցներում աղուհացով թուրքին էին դիմավորում, իսկ այսօր էլի որոշները Լոռիում ջան-ջիգյարով դիմավորում են թուրքի առաջ ծնկի եկած կապիտուլյանտին։
Նժդեհի ղեկավարությամբ Ղարաքիլիսայում թուրքի հետ կռիվ տված լոռեցու սերունդը չի կարող «սպիտակ դրոշը» պարզած հողատուին դիմավորել։
Դարձի եկեք, ամոթ է։
Հայկը միեւնույնն է հաղթելու է թշնամի բելին»։