Լուրեր

էս երկրում մի փամփուշտ չկա, էդ անասունին սատկացնելու համար. Մարգարիտ Եսայան

27.05.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այսօր երազումս Վազգեն Սարգսյանին եմ տեսել
 
Եկել կանգնել էր ու ներս չէր մտնում...։
Երազում անգամ սարսռացի...Մտածում էի, ախր Վազգենը չկա, բայց ախր, տեսնում եմ, կենդանի, իր ամբողջ հասակով կանգնել էր եւ շատ խոժոռ էր, ջղային․․սարսափելի ջղային էր․․․
Վախից քարացել էի․․Հայացքս փախցնում էի․․Ինքը համառ նայում էր․․․Հետո ձեռքը թափ տվեց...Ես առաջ եկա ու լսեցի շատ հստակ․ «Գնա դրանց ասա, էս ի՞նչ եք անում, տղերք...» ։
Ասաց ու անէացավ․․․։
Սարսափից արթնացա․․․։
Մոլորված արթնացա․․․:
 
Հասկանում էի, որ բան ասաց․․Լսեցի․․ Չէի հասկանում էդ ասածը ի՞նչ անեմ...ինչու՝ ինձ․․․․
Հիմա, երբ մի քիչ ուշքի եմ եկել , փոխանցում եմ Սպարապետի հարցը՝ «ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ,ՏՂԵՐՔ»․․․․․
Ու իմ կողմից էլի լիքը հարցեր․․․
Իսկ ո՞ւր են իսկական տղերքը, երբ ադրբեջանցիները վխտում են մեր երկրում, երբ վեց զինծառայողի օրը ցերեկով, սուվերեն պետության տարածքում գերի են վերցնում...Իսկ ո՞ւր են իրական տղերքը, կա՞ զինվորական արժանապատվություն, կա՞ ազգային արժանապատվություն...Իսկ ո՞ւր են թուրքի կոկորդը կրծելու մասին ամբախ-զամբախ հայտարարություններ անողները...Օրը ցերեկով, աշխարհի աչքի առաջ, մեր աչքի առաջ, իմ ու քո, բոլորիս աչքի առաջ թշնամին մտել է մեր տուն, զինվորներ է գերի վերցնում...Մենք էլի ու կրկին հարցազրույցներ ենք, տալիս, ցուցակներ ենք կազմում, մենք մեզ էն կենդանու տեղը դրած չենք նկատո՞ւմ, որ երկիրը ձեռքից գնում է․․․
Լավ, էս երկրում մի փամփուշտ չկա, էդ անասունին սատկացնելու համար․․․
էս ի՞նչ եք անում, տղերք...»:

← Վերադառնալ ցուցակին