Լուրեր

Ամեն օր արթնանում ենք ՊՆ-ից ստանալով հաերթական «անակնկալը». Կարեն Ավագյան

27.05.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Արմեն Սարգսյանը դեռ կոչ չի արել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյա՞լ։
Ու չասեք ի՞նչ անի։ Թող գենշտաբը չքանդեր, թող կապիտուլյանտի խամաճիկը չդառնար։
 
Հիմա կապիտուլյանտի հետ վայելեք թուրքին Հայաստանում ու հային Հայաստանում գերի տանելուց։
Իսկ եթե ձեր տականքությունն այն աստիճան է, որ ընդունակ եք մեր զինծառայողների կյանքի գնով չեղարկել ընտրությունները, ապա հիշեք, որ դատաստանը չի չեղարկվելու։
 
Ամեն օր արթնանում ենք ՊՆ-ից ստանալով հերթական «անակնկալը»։ Հայաստանը սպանված զինվորի, գերեվարված զինվորի, անհետ կորածի դժոխք դարձրած կապիտուլյանտի ՊՆ-ի փոխանցմամբ ամեն ինչ գնում է իր հունով»։

← Վերադառնալ ցուցակին