Լուրեր
Այ կապիտուլյա՛նտ, ի՞նչ նպատակով ու ու՞մ պատվերով ես ԵԱՀԿ խմբի դիտորդներին կանգնացնում ՀՀ ու Ադրբեջանի սահմաններին. Հովհաննես Սահակյան
27.05.2021
ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խեղճ տղամարդուց վատ բան աշխարհում չկա....
Մի կերպ նայեցի Անվտանգության խորհրդի նիստը։
Լավ դու իսկապես այդքա՞ն պարզամիտ ու մանկամիտ ես, որ սահմանից հետդարձի ճանապարհին, մի բրդուճ ուտելու ժամանակ, ծնկի վրա որոշեցիր ու այս առաջարկը հնչեցրեցիր «կիրթ» բարակամիդ ու ռազմավարական գործընկերոջդ։
Ու քեզ դրսում որեւէ մեկը պտի լուրջ ընդունի ու քննարկի քո առաջարկը?
Լավ այդ ի՞նչ գիտեն կամ ինչքա՞ն են վճարել քո այս խղճուկ պահվածքի համար...
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի համանախագահողների խումբը ձեւավորվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ Արցախի կոնֆլիկտը լուծելու համար։
Այ կապիտուլյա՛նտ, ի՞նչ նպատակով ու ու՞մ պատվերով ես ԵԱՀԿ խմբի դիտորդներին կանգնացնում ՀՀ ու Ադրբեջանի սահմաններին»։