Լուրեր

Մեր ինքնիշխանության վերականգնման առաջնային խոչընդոտը հողատուն է. Շարմազանով

27.05.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Եթե ուզում ենք մեր պետական սահմանները պաշտպանված լինեն, թշնամուն մեր հայրենիքից դուրս շպրտենք, գերիների հարցը լուծվի, ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ն , ՌԴ-ն ու ԱՄՆ -ն մեզ որպես սուբյեկտ ընդունեն՝ նախ եւ առաջ պետք է հեռացնել կապիտուլյանտին։
Մեր ինքնիշխանության վերականգնման առաջնային խոչընդոտը հողատուն է։
 
Նա չունի պատասխանատվություն եւ պատիվ։
Նրա համար մեղավոր են բոլորը...նախկինները, Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն, նույնիսկ Հուլիոս Կեսարն ու Գնեոս
Պոմպեոսը, բայց ոչ ինքն ու իր «կիրթ ու կառուցողական» ադրբեջանցի գործընկերը։
Իսկ լուծումը մեկն է՝ առանց կապիտուլյանտի Հայաստան։
Հետհաշվարկը սկսված է։
#Պատիվ_ունեմ»:

← Վերադառնալ ցուցակին