Լուրեր
Սա մեր ազգի համար դարձավ «տրոյական ձի». Շարմազանով
27.05.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա մեր ազգի համար դարձավ «տրոյական ձի»։
Լսեցի կապիտուլյանտի նվաստացուցիչ խոսքը Անվտանգության խորհրդի նիստում։
Սահմանը պաշտպանելու փոխարեն սա առաջարկում է դուրս բերել մեր զորքը Սոթք-Խոզնավար հատվածից։
Եթե ՀՀ սահմանները Ռուսաստանը կամ ԵԱՀԿ համանախագահ երկրները պետք է պահեն, բա դու ո՞վ ես ու ինչացու՞։
Կապիտուլյանտի յուրաքանչյուր գործողություն մեզ ավելի է մոտեցնում ինքնիշխանության վախճանին:
Հեռացիր, գնա, այ մարդ, քանի դեռ ամբողջ երկիրը չես հանձնել։
Սա մեր ազգի համար դարձավ «տրոյական ձի»՝սահմանները բացելով թշնամու առաջ։
Հ.Գ. Էս անկարող թրքամոլին սատարողը, լինի՝ պաշտոնյա, թե մոլորյալ քաղաքացի, սատարում է Հայաստանի անկախության կործանմանը»։