Լուրեր

Կապիտուլյանտի քարտուղարության պետ աշխատող Արմեն Սարգսյանին թույլատրել են կոչեր անել. Կարեն Ավագյան

26.05.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Կապիտուլյանտի քարտուղարության պետ աշխատող Արմեն Սարգսյանին թույլատրել են կոչեր անել։
Լիազորություններն ու սահմանադրաիրավական կարգավիճակը մի կողմ թողած, սահմանադրության հնարավորություններից օգտվելու թույլտվություն չստացած, բայց կապիտուլյանտի նախասիրություններով շարժվող նախագահը երկրի աղետի լիիրավ պատասխանատուն է։
 
Խախտված տարածքային ամբողջականություն, ՀՀ տարածքում սպանված զինծառայողներ, խայտառակ կապիտուլյացիա։ Ու այս ամենն Արմեն Սարգսյանի լուռ հետևողականության արդյունքում։
Պահանջած հրաժարական, քանդած ԳՇ ու անբովանդակ կոչեր։ Սա է Արմեն Սարգսյանի նախագահական գործունեության ամփոփումը։
 
Կարծում եմ պետք է սկսել ամփոփել, քանի որ Հայաստանի համար այլևս շռայլություն են անկամք, արժանապատվություն չունեցող ու հայրենիք չճանաչող դավաճանների գոյությունը»։

← Վերադառնալ ցուցակին