Լուրեր

«Ադրբեջանական հանցագործություններին նպաստում են մեր կապիտուլյանտները՝ իրենց անկարողությամբ և անպատասխանատու գործողություններով»․ Արտակ Զաքարյան

26.05.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ինչո՞ւ են կրակում սահմաններին.
 
Ցավոք ադրբեջանական ստահակները շարունակում են մեր երկրի սահմանները պահել լարվածության մեջ: Դա անում են լկտիաբար, հաշվի չառնելով միջազգային ոչ մի նորմ և պահանջ:
 
 
Ադրբեջանական հանցագործություններին նպաստում են նաև մեր կապիտուլյանտները՝ իրենց անկարողությամբ և անպատասխանատու գործողություններով:
 
Ադրբեջանը կրկին սադրում է, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունները, մինչև նիկոլիզմի ավարտը:
Հիմա կապիտուլյանտը կամ պետք է երկիրը պատրաստի նոր ռազմական բախումների, կամ պետք է շատ արագ, իր այս այս կիսատ-պռատ խորհրդարանով ձևավորի նոր կառավարություն, նոր վարչապետով և հնարավորություն տա, որպեսզի ժամանակավոր կառավարությունը դուրս բերի երկիրն այս սողացող, արյունաքամվող քայքայումից:
 
Մինչև ընտրություններ և մինչև հաջորդ կառավարության ձևավորումը, շուրջ երկու ամիս ժամանակ կա, իսկ այդ ընթացքում Հայաստանի արևելյան և հարավային սահմաններից ոչինչ չի մնա»:

← Վերադառնալ ցուցակին