Լուրեր
Մնաց մի քանի օր, կապիտուլյանտների ոհմակը կհեռացվի․Մարգարիտ Եսայան
25.05.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« « Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները օրեր շարունակ այցելում են մեր հայրենիքի տարբեր գյուղեր , ավաններ, համայնքներ եւ հանդիպում են հայ մարդուն, հայ գյուղացուն, հայ արհեստավորին, լսում են մարդկանց, նշելով հրատապ խնդիրները, որոնց լուծումները գտնվելու են արդեն մեր բոլորի, անդավաճան հայերի, պատիվ ունեցող,պատիվը վեր դասող հայերի Հայաստանում: Մեկ անգամ էլ ինձ հնարավորություն տրվեց երիտասարդների հետ լինել մարզում...դա մեծ պատիվ էր ինձ համար:
Հիմա նայում եմ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդների այցերի տեսահոլովակները եւ հպարտություն, վստահություն եւ մեծ հավատ եմ զգում մեր հայրենիքի ապագայի հանդեպ...Մնաց մի քանի օր, կապիտուլյանտների ոհմակը կհեռացվի եւ կկանգնի արդարադատության առաջ եւ մենք, բոլորս միասին կվերակառուցենք մեր հայրենիքը...Չկասկածեք, այս պայծառ, խելացի,գրագետ եւ հայրենասեր բոլոր երիտասարդները վկա...»: