Լուրեր

Այսօր հեռարձակվելու է «Հաղթելու ենք 2.0» սերիալը»․ Հայկ Մամիջանյան

25.05.2021

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Շանս կար, որ այսօր Հանրայինի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում Հ1-ի համար չլսված դեպք էր գրանցվելու՝ հնչելու էր ճշմարտությունը Սյունիքի, Գեղարքունիքի, առհասարակ երկրի ու կապիտուլյանտի մասին։ Բայց արդեն ԵՐԿՐՈՐԴ անգամ (մի քանի օր առաջ՝ դավաճանական հայտարարության հանրայնացման օրը) վերջին պահին ինձ տեղեկացնում են, որ եթերը տեղափոխվում է, որովհետեւ «Անվտանգության խորհրդի քարտուղարը պիտի եթեր մտնի»։
 
Այլ կերպ ասած՝ մեր բոլորի հարկերի հաշվին աշխատող Հանրայինը վերածվել է AzerTV-ի, որտեղ այսօր հեռարձակվելու է «Հաղթելու ենք 2.0» սերիալը»։

← Վերադառնալ ցուցակին