Լուրեր

Սյունիքը սահմանապահ մարզ է. Մարգարիտ Եսայան

24.05.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սյունիքը սահմանապահ մարզ է․․․․
 
Ես չգիտեմ, դուք՝ ոնց, բայց ես այս իշխանությանը չեմ վստահում, եւ, քանի որ տարբեր աղբյուրներ արդեն գրում են եւ վերլուծում, թե Սյունիքում, մասնավորապես Քաջարանում եւ Կապանում տեղի ունեցողը անմիջականորեն կապ ունի այն բանի հետ, որ Նիկոլը մտադիր է այստեղ համայնքապետերի փոխել, քանի որ «նրանք չեն անցել Նիկոլի թրի տակով» , ուրեմն, այս պահին Կապանում, Քաջարանում եւ՝ առհասարակ, սահմանապահ Սյունիքում շատ վտանգավոր զարգացումներ կարող են լինել։ Նախ, եթե այդ վարկածները ճիշտ են,հարց տամ՝ ինչու է ուզում համայնքապետ փոխել, առջեւում չկա ընտրություն, չկա հանրաքվե եւ այլն։ Իրավունք ունե՞մ ենթադրել, որ սրա տակ այլ , ավելի լուրջ բան կա։ Մի պահ ենթադրենք, որ սահմանապահ մարզում, Սյունիքում այս լարվածություն առաջացնելը կարող է ամենաանմիջական կապն ունենալ Արցախի հետ...Չգիտեմ, չեմ ուզում անգամ մտածել, թե սա կարող է իրական լինել․․․Բայց՝ մեջս վախ կա, շատ զգայական, ենթագիտակցությանս խորքերից եկող վախ․․անհանգստություն․․․Հակառակ դեպքում, ինչո՞վ բացատրել, որ բոլոր պատասխանատուները ձկան պես լուռ են, որ հանրային ոչ մի լրատվամիջոց չի ցուցադրում, չի լուսաբանում այն, ինչ կատարվում է Կապանում , Սյունիքում, երկրի սահմանապահ մարզում․․․Եվ, Աստված չանի, որ բախումներ լինեն․․․
Ադրբեջանը չհայտարարված զորավարժություններ է անում։
 
Ժողովուրդ, Սյունիքը սահմանապահ մարզ է, մի մոռացեք...
Ժողովուրդ ջան, խնդրում եմ ներեցեք , եթե հարցս միամիտ կթվա՝  Կապանում ի՞նչ է կատարվում, այդ երիտասարդներին ինչի՞ համար են գիշերով կալանավորել, ինչո՞ւ են բռնություն կիրառել, ինչո՞ւ են մարդիկ վրդովված, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են կոչերում հնչում «Ոստիկանը մերն է» , «Ազատ, անկախ, Հա-յաս-տան» , «Միացում» , «Մենք ենք տերը մեր երկրի» ․․․
Ինչ-որ մութ բան կա սրանում․․
 
Էս ամեն ինչը բոլորովին դուրեկան չէ, էս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է լռում երկրի ոստիկանապետը, ինչո՞ւ են լռում վարչապետը, առհասարակ՝ էս ինչ հաշիվ է․․․Մարզպետը իբր խոսեց, բայց բոլորովին հասկանալի չէր․․
Նայեցի,Նիկոլը լայվ էր մտել, դիմակներ կրելուց էր խոսում, առավոտյան էլ «գիլաս»  էր հավաքում․․․
Էս երկրի վերջը ի՞նչ է լինելու․․
 
Կարծում եմ, ապաշնորհ կառավարչին պիտի բաց թողնենք, թող գնա․․․Եթե ճգնաժամ չէ, ճգնաժամին մոտ վիճակ է․․․․
 
Չգիտեմ, գուցե խոսքս այնքան էլ քաղաքական չստացվեց, բայց՝ քաղաքացիական է, մտահոգ եմ, հաստատ, ուրեմն, լրջանանք եւ փորձենք էս թաց տեղից երկիրը չոր եւ անփորձանք հանել․․․
24.05.2021
 
Հ․Գ․ Փաստորեն, մեկ տարի առաջ արդեն սկսվել էր ընդդեմ Սյունքի այս ամբողջ դավաճանությունը․․․Զգում էինք, գրում, ահազանգում, վրդովվում, եւ․․եւ հասանք այս օրվան․․․․Ամոթ» :

← Վերադառնալ ցուցակին