Լուրեր

Հողատուների աջակից լինելը նշանակում է աջակցել թուրք-ադրբեջանական շահերին. Շարմազանով

24.05.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կապիտուլյանտներն անամոթաբար հայտարարում են, որ «Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր ,որ գտնվում են մեր վերահսկողության տակ»։
 
Սա արդեն թրքասիրության վերջն է։
Այսպես շարունակվելու դեպքում՝ սրանք շուտով կարո՞ղ է իրենց հողատու առաջնորրդի «կառուցողական» գործընկերոջ նման հայտարարեն, որ Երեւանն էլ պատմական ադրբեջանական տարածք է։
 
Սա կանխելու համար չպետք է թույլ տալ կապիտուլյանտների վերարտադրությունը։
Հողատուների աջակից լինելը նշանակում է աջակցել թուրք-ադրբեջանական շահերին։
#Պատիվ_ունեմ»:

← Վերադառնալ ցուցակին