Լուրեր
Պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին․ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները Կոտայքում էին
22.05.2021
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, այցելել են Կոտայքի մարզ, հանդիպումներ ունեցել տեղի բնակիչների հետ և լսել նրանց խնդիրները։ Մարզի բնակիչները նշել են, որ իրենք չեն հոգնել աշխատանքից, պարզապես բոլորը սպասում են այն հուսալի առաջնորդին, որի շուրջ կհամախմբվեն։ Արթուր Վանեցյանը մատնանշել է գյուղոլորտի կարևորությունը, ընդգծել, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին, ինչի արդյունքում տնտեսությունը ոտքի կկանգնի, և մարդիկ չեն ունենա աշխատանքի խնդիր։
#Պատիվ_ունեմ