Լուրեր
Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին. Աշոտյան
21.05.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Ինչպես գիտեք, երեկ երեկոյան հանդիպում և պարզաբանումներ ենք պահանջել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից:
Առաջարկել ենք այսօր կամ 13:00-ին կամ իրեն հարմար այլ ժամ:
Դեռ արձագանք չունենք:
Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին:
Նորություն ունենալու դեպքում բոլորին, այդ թվում՝ մամուլին, լրացուցիչ կտեղեկացնեմ:
#պատիվունեմ»: