Լուրեր

Լուռ մորթվում ենք․Մարգարիտ Եսայան

20.05.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իրչ էջում գրել է.

 
«Այս իշխանությունը քաոսի իշխանություն է, քաոս է բերել մեր հայրենիք, մեր երկրի սահմանները լղոզված եւ թուրքոտված են․․իսկ երկրի ներսում՝ պիռ վո վրեմյա չումի․․․Գիժը մեկն էր , հիմա կարծես բոլորս ենք գժվել քանի որ գժին եւ չալոներին ռադ չենք անում, մեր բոլորի աչքի առաջ երկիրը տվել է, տալիս է ու տալու է․․․Ստացվում է, որ հազար խելոք մի գժի հարցերը չեն կարողանում լուծել․․իսկ ուզո՞ւմ են․․․․․․․Ամոթ․․․Խելքի գալու ժամանակ․․կա՞․․․
 
Խիստ կասկածում եմ․․․․․Մի առավոտ կարթանանք ազգովի եւ կտեսնենք, որ մեր բակում թուրքը մորթել է մեր հարազատին, հարեւանին, մեզ․․․Եզը որ եզ է, մորթվելուց առաջ զգում է դա եւ ահռելի ձայն է արձակում, մենք մի եզի չափ էլ չկան, բացարձակ զրոյացված է մեր ինքնապաշտպանական բնազդը․․․․լուռ մորթվում ենք․․․․»:

← Վերադառնալ ցուցակին