Լուրեր

Այ կապիտուլյանտներ , ի՞նչ կապ ունեն ԽՍՀՄ քարտեզները հայ-ադրբեջանական պետական սահմանի հետ. Շարմազանով

20.05.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այ կապիտուլյանտներ , ի՞նչ կապ ունեն ԽՍՀՄ քարտեզները հայ-ադրբեջանական պետական սահմանի հետ։
Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ,այն 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է։
 
Հետեւաբար խորհրդային քարտեզներով պետական սահման որոշելը ոչ մի հիմք չունի։
Որեւէ խոսք չի կարող լինել ,որ Սյունիքի,Գեղարքունիքի եւ Տավուշի հատվածներում պետք է առաջնորդվել նման քարտեզներով։
 
Այդ տարածքները Անկախ Հայաստանի անբաժան մասն են։
Ամեն օր կապիտուլյանտը մսխում է մեր անկախությունն ու պետականությունը։
Պատիվ ունեցեք...»:

← Վերադառնալ ցուցակին