Լուրեր

Մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն․ Հովհաննես Սահակյան

18.05.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
 
Հենց այս արժեքների համար պայքարել ու աշխատել եմ Ազգային ժողովի երկու նստաշրջան՝ որից երկու տարին որպես Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»:

← Վերադառնալ ցուցակին