Լուրեր
Բաժանարար գծերը պետք է վերանան մեր երկրում. Շարմազանով
18.05.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաժանարար գծերը պետք է վերանան մեր երկրում:
Բոլոր ուղղություններով միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնել Հայրենիքի հզորացման, շենացման, ամրապնդման, զարգացման գործին:
Մենք ունենք փորձ, գիտելիք և ցանկություն մեր հայրենակիցների հետ միասին ամրացնել Հայաստանը, պաշտպանել այն ու նոր որակի աշխատանքներ տանել բոլոր ուղղություններով՝ տնտեսությունից մինչև կրթություն, անվտանգությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև դիվանագիտություն:
#պատիվ_ունեմ»: