Լուրեր

Մեզ շրջապատող իրականությունը տագնապալից է. Շարմազանով

18.05.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեզ շրջապատող իրականությունը տագնապալից է և բազմաթիվ վտանգներ ու ռիսկեր է պարունակում, որոնք սպառնում են թե յուրաքանչյուր հայի, թե մեր հավաքական գոյությանը:

 
Մենք դավանում ենք Հայրենիքի հավիտենականության սկզբունքը:
Մենք պետք է արարենք մեր Հայրենիքում, պետք է չկորցնենք մեր հույսն ու հավատը մեր ապագայի հանդեպ:
Հայ ժողովրդի փառապանծ պատմությունը մեզ վրա ընդհատելու իրավունք չունենք:
 
Մենք վերանալու իրավունք չունենք:
 
Պետք է ապրենք և մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը:
#պատիվ_ունեմ»:

← Վերադառնալ ցուցակին