Լուրեր
Կուսակցությունների ղեկավարների շուրթերով ազդարարեցինք մեր քաղաքական գնահատականները․ Աշոտյան
17.05.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման միջոցառումը, ինչպես և կանխատեսում էի, շատ ռեզոնանսային էր:
Հանրային քննարկման դիապազոնը ֆանտաստիկ էր. Սերժ Սարգսյանի ելույթից մինչև կարգախոս, Արթուր Վանեցյանի ելույթից մինչև տարբերանշան, տնկվող ծառի տեսակից մինչև հուշագրի տեքստ:
Նման ուշադրությունը բնական էր, և անկեղծ խոստովանեմ, որ մենք լուծեցինք մի քանի կարևոր խնդիր՝
1. Կուսակցությունների ղեկավարների շուրթերով ազդարարեցինք մեր քաղաքական գնահատականները ինչպես անցյալի ու ներկայի, այնպես էլ ապագայի մասին:
2. Հուշագրի բովանդակությամբ ներկայացրեցինք թե մեր սկզբուքներն ու արժեքները, թե առկա իրավիճակի ախտորոշումը, թե առաջարկվող լուծումները:
3. Անսպասելի, բայց պարզ ու մարդկային կարգախոսով ընգծեցինք արժանապատվության վերականգման, միասնական աշխատանքի և հայ ժողովրդի ապրելու հրամայականը:
4. Մենք ներկայացանք միաժամանակ փորձառու ու երիտասարդ, գիտակ և ակտիվ, ծանոթ ու երիտասարդ դեմքերով:
5. Մի առանձին թեմա էր մեր տարբերանշանը՝ հնգաթև աստղը: Ինչ ասես, որ ոչ չլսեցինք՝ էլ սովետական է, էլ հոկտեմբերիկական է, էլ սատանեական է: Երևի ոմանք այդ հարցում մոռացել էին ԱՄՆ կամ ԵՄ դրոշների աստղերը, Բեռլինում կարմիր աստղերով քոչարի պարող պապերին, դասը լավ պատասխանած իրենց ճստոների ձեռքերի վրա նկարվող աստղիկները, սուրբծննդյան աստղը կամ հայկական եկեղեցիների զարդաքանդակների աստղերը:
Յուրաքանչյուրն իր աստղն ունի:
Սակայն առավել կարևոր է, որ մենք միասին հավատանք ու աշխատենք, որպեսզի նորից մոտեցնենք մեր Հայրենիքի աստեղային ժամը:
Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք:
#պատիվ_ունեմ»։