Լուրեր
Արցախը տվեցիք, մարսեցիք, հիմա մի Սյունիքը ինչ է, տվեք, պրծեք. Մարգարիտ Եսայան
15.05.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայեք այս քարտեզին․․նայեք․․․
Այսօր ոմանք ճամարտակում էին ԱԺ-ում, ուրիշները նախընտրական թոհուբոհի մեջ են, երրորդները՝ ռաբիսը քոքած սուրում են մայրաքաղաքի բանուկ փողոցներում․․․չորրորդները ասում են խուճապ մի տարածեք, որոշ արարածներ արդեն Սյունիքը կտրել են եւ իլհամի լեզվով Զանգեզուր են ասում, Սյունիքի համայնքապետերի իրատեսական բողոքը, պահանջը՝ պահպանել երկրի անվտանգությունը, պետական մակարդակով պահպանել գոնե եղած սահմանները, որոշ չորքոտանիներ դիտարկում են որպես իրենց նսեմ անձի դեմ բողոք, որոշներն էլ ասում են եկեք միասնական լինենք, մի խանգարեք, միասնական եղեք իշխանության հետ․․Ո՞ւմ հետ․․․էս ամեն ինչի մեղավորի՞ եւ պատասխանատո՞ւի․․․
Այո, աշխարահաքաղաքականն էլ մեծ դեր ունի, բա, երբ ասում էինք ձեզ ճիշտ պահեք ներսում ու դրսում, լսեք խելոք մարդկանց, մի քիչ կարդացեք, անգրագետ մի մնացեք, էդ ձեր դըփ-հուն չի, փրփուրը բերաններիդ ճամարտակում էիք՝ զրո կետ, ինչ ուզում-բանակցում- էլի այլ մեյմունություններ, հիմա գոնե հասկացե՞լ եք, որ երկիր կառավարելը, երկրի եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելը եւ այդ անվտանգության երաշխավոր լինել կարողանալը թթու թան չի, ամեն ախմախ մարդու բան չի․․Դուխով, հայեր ջան, դուխով տվեք․․․Մանավանդ, էս մեր ժողովուրդը քնած է համապատասխան կենդանու ականջում, ոչ տեսնում է, ոչ լսում եւ ոչ էլ ուզում է հասկանալ․․դուխով, տվեք․․․Արցախը տվեցիք, մարսեցիք, հիմա մի Սյունիքը ինչ է, տվեք, պրծեք․․․»: