Լուրեր
Կորստի գիտակցությունը Չ՛պետությունում․ Հովհաննես Սահակյան
14.05.2021
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կորստի գիտակցությունը Չ՛պետությունում
Կապիտուլիանտի օրոք ադրբեջանցին օրը ցերեկով մտնում է ինքնիշխան պետության տարածք ու բորենիների ոհմակը փորձում է տարբեր ձևերով ու լծակներով կոծկել ինֆորմացիան։ Դուք էդքա՞ն պիղծ ու անհայրենիք եք, որ նույնիսկ սահմանը հատած թշնամուն չեք կարողանում ձեռբակալել կամ գերի վերձնե՞լ։ Բա Ձեր զոմբիլենդի միջոցով մարդկանց էլի մանիպուլացնում էիք, որ Սյունիքն ապահով է, որ թասիբով սյունեցիների ողջույնը կազմակերպված էր...
Ու ձեր թույլիկ իշխանությունն այսքանից հետո դեռ գնում է ընտրության ու հույսեր է փայփայում որ ընտրվելու է։ Տո այ ոչնչություններ, սկի տարածքային ամբողջականությունը,ազգի ապահովությունն ու վաղվա օրը չեք կարողանում ապահովել, ուր մնաց մարդիկ ձեր նմանների հետ հույս ու «ապագա» կապեն։ Ձեր խղճին մնացին 5000 առյուծ տղերքի անկատար երազանքները, 30.000ից ավել արցախցիների վաղվա օրվա լավ ապրելու հույսը։ Ձեր հետ մեր երկիրը միայն պարտություն է տեսել ու այժմ գնում է կործանման։ Պապուս խոսքն արդիական է,-«Նամուս ունեցե’ք, աննամուսներ» »։