Լուրեր
Կապիտուլյանտը, դիմելով ՀԱՊԿ-ին, ընդունեց՝ Հայաստանն ի զորու չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանների անվտանգությունը․ Շարմազանով
14.05.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտը, դիմելով ՀԱՊԿ-ին, ընդունեց՝ Հայաստանն ի զորու չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանների անվտանգությունը։
Ու այս նվաստացման հեղինակը միմիայն հողատուն է։
Ասեց խաղաղություն, բայց բերեց պատերազմ։
Ասեց հաղթանակ , բայց բերեց կապիտուլյացիա։
Ասեց Սարդարապատ,բայց բերեց Շուշիի ու Հադրութի խայտառակ հանձնում։
Ասեց ինքնիշխանություն, բայց բերեց անկախության փաստացի կորուստ։
Լավ իմացեք. մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք , այլ՝ անկելանոց։
Կապիտուլյանտը Հայաստանը վեր ածեց անկելանոցի։
Պատիվ ունեցեք...
Չնայած կապիտուլյանտն ուր, պատիվն՝ ուր »: