Լուրեր
Ես, իրոք, չեմ ուզում հայ լինել, եթե էս մեր տեսակն է հայը. Մարգարիտ Եսայան
14.05.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի ժամանակ, հատկապես կապիտուլյացիոն էն թղթից հետո, ասում էի պետք է նիկոլիստներից արյան անալիզ վերցնել եւ ստուգել, թե ինչ ազգ են, վստահ եմ, կհաստատվեր թուրքական ծագումը...
Հիմա պնդում եմ, ԱԶԳՈՎԻ պետք է արյան անալիզ տանք, հասկանանք ի վերջո հայը իր հայրենիքում որքա՞ն փոքրամասնություն է․․․
Իսկ այն, որ փոքրամասնություն է, կասկած չկա․․․Էս ի՞նչ ենք, էս ո՞վ ենք, էս ո՞նց ենք ապրել, ոնց ենք ապրելու․․․Էս ի՞նչ գաղթականի եւ անհայրենիքի, անպետականություն եւ անարժանապատիվ զանգված ենք․․․
Ես, իրոք, չեմ ուզում հայ լինել, եթե էս մեր տեսակն է հայը․․․․»: