Լուրեր

44 օրյա խաբեությունից հետո, մեզ նորից խաբեցին. Կարեն Ավագյան

13.05.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Ավելի քան կես օր ողջ երկիրը սրտի կաթվածով հետևում էր թուրքի առաջխաղացմանը Սյունիքում։ Մինչ էս պահը թուրքը Սյունիքում ավելի քան 3.5 կմ պետական սահմանից ներս է։
Երեկ երեկոյան միայն կապիտո
ւլյանտը որոշեց հերքել սեփական պատվերով գրված ՊՆ հաղորդագրությունը։ 44 օրյա խաբեությունից հետո, մեզ նորից խաբեցին։ Ու ինչպես նոյեմբերի 9-ն երեկ էլ կեսգիշերին հայտարարեցին, որ ՀՀ պետական սահմանը խախտվել է։
 
Ուրիշ ապացույց պետք չէ այն բանի, որ կապիտուլյանտը չի գոհացել Հայաստանի ծնկած վիճակից։ Նրան ավելին է պետք՝վերացած Հայաստան։
Մի թե ձե՞զ էլ է պետք ծնկած Հայաստանը վերացնել։ Կարծում եմ ուղիղ հակառակը։ Մեզ պետք է ծնկած Հայաստանը ոտքի կանգնեցնել։
Դրա համար պետք չէ տրվել դավաճանի «մերձճգնաժամային» բառապաշարին։
Պետք է շարունակել պայքարը անվտանգ ,միասնական Հայաստանի համար:
 
Հ.Գ. Էս ամեն ինչում կապիտուլյանտին հետաքրքիր ա միայն սեփական անվտանւությունը և իշխանության մնալը։
#անհայրենիք»:

← Վերադառնալ ցուցակին