Լուրեր

Ի՞նչ ճգնաժամ, SOS հնչեցնելու ժամ է. Մարգարիտ Եսայան

13.05.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճգնաժա՞մ

Ի՞նչ ճգնաժամ,  SOS հնչեցնելու ժամ է,  թշնամին գալիս է ու գալիս, դեմն առնող չկա, գերի վերցնող չկա, ձեռքը բռնող չկա․․Իշխանությունը զավթածը խոսում է ու խոսում․․հիվանդը․․հայահայը․․ասում է պետք է վերադառնանք ելման դիրքեր, ո՞ւմ է ասում,  մե՞զ,  թուրքին ասա, այ  տղա, թուրքն  է դիրքերը խախտելով գալիս, սահմանները խախտելով գալիս․․

Այս օրը շատ նման է  պատերազմի չարաբաստիկ 44 օրերին՝սուտը տարածում են, ստի հաղթարշավ է․․Խաբել են ու խաբում են․․մեկ էլ  կիմանանք, որ Սյունիքը մինչեւ Նախիջեւան դժբախտ ու դժգույն էր եւ այնտեղ հայ չի էլ եղել, ջնջել են, չկա․․․տերն ո՞վ է, տեր էլ չկա․․Իսկ դուք, քաղաքական ուժեր, հուժկու եւ վճռական պատրաստվեք արտահերթ ընտրության, դուխով․․

Հ․Գ․ Զավեշտ, ՀՀ կառավարությունը հենց հիմա մանկապարտեզների   հարց  է քննարկում...»:

← Վերադառնալ ցուցակին