Լուրեր

Այսպիսին էր հարկադրաբար գումարված Ազգային ժողովը. Կարեն Ավագյան

12.05.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արձակվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը։
 
Ուզենք թե չուզենք այն ցուցիչ դարձավ։ Օրինակը նրա, թե ինչպիսին չի կարող լինել խորհրդարանական պետության պառլամենտը։
Ինչպիսին պետք է չլինել, որպեսզի չքայքայվեին բազմակողմ ու բազմավեկտոր արտաքին ու հատկապես խորհրդարանական դիվանագիտության կապերն ու ավանդույթները։
 
Օրինակն էր նրա, թե ինչպիսին չի կարող լինել խորհրդարանի ղեկավարությունը։
Ցուցիչն էր այն հարցի, թե ինչ կստացվի եթե խորհրդարանում ընդդիմություն չլինի։
Ցուցիչն էր նրա, թե ինչ է լինում երբ խորհրդարանի փոխարեն խամաճիկների թատրոն էս ունենում՝ արտակարգ դրություն, ռազմական դրություն և օրենքներ դակող անկամք երևույթներով։
Էս ամենը սրանք մեզ ցուցադրեցին մոտ երեք տարում։
 
Ազգային ժողով՝ առանց ընդդիմություն, առանց ղեկավարություն, առանց աշխատանք և առանց նպատակ։
Զավթածդ իշխանության հետ տարրական վարվելակերպ և հասարակությանդ համար օգտակարության տարրական ցուցիչները բացակայության հավաքատեղի էր այս ԱԺ-ն։
 
Տեսած ծեծկռտուքները, լսած փողոցային բառապաշարը ու ի սպառ նիհիլիզմը՝ վարքից մինչև միտք։ Այսպիսին էր հարկադրաբար գումարված Ազգային ժողովը»։

← Վերադառնալ ցուցակին