Լուրեր

Դուք մեր դեմ ավելի շատ եք պայքարում, քան ալիեւների. Աշոտյան

10.05.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք ծախել եք Արցախն ու այլեւս այն ձեզ չի հետաքրքրում։

Դուք ասելիք չունեք Արցախի հարցով երկրից ներս եւ դուրս։
Դուք երկիր ներկայացնելու ոչ խելք ունեք, ոչ պատիվ, ոչ էլ արժեհամակարգ։
Դուք նախընտրական ցուցակներում ձեր տեղով ավելին են մտահոգ, քան միջազգային հանրությանը Արցախի մասին ճշմարտությունը հասցնելը։
Դուք խուսափում եք ադրբեջանցիների հետ բանավեճից, քանզի կապիտուլյանտ եք եւ պարտության պատճառ։
 
Դուք Արցախի հարցով փորձում եք խոչընդոտել մեր ակտիվությանն արտերկրում։
Դուք մեր դեմ ավելի շատ եք պայքարում, քան ալիեւների։
Ու այսքանով հանդերձ Արցախի հարցով մենք մեր գործը անում ենք ու դեռ անելու ենք։
 
Իսկ դուք վախկոտ եք, անհայրենիք եւ անբարոյական։
#պատիվ_ունեմ #pativ_unem #RPA»:

← Վերադառնալ ցուցակին