Լուրեր

Հեռագրով շփվելը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարիր մակարդակ չէ. Աշոտյան

10.05.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ Մեծ Հայրենականի 76-ամյակի առիթով չի կայացել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև։
 
Երևի կհիշեք, որ նախորդ տարի իշխանական քարոզչամեքենան Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բացակայությունը փորձում էր ծիծաղելի կերպով կապել Փաշինյանի՝ Արցախում լինելու հանգամանքի հետ՝ մոռանալով կապի ժամանակակից միջոցների առկայության մասին։
Իրականությունն այն է, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Պուտինը Մեծ Հայրենականի կապակցությամբ բավարարվել է միայն այլ երկրների ղեկավարների շարքում նաև Փաշինյանին և Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագրեր ուղարկելով։
 
Հեռագրով շփվելը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարիր մակարդակ չէ, հատկապես այդ պատմական օրով։
Ուղղակի նշեմ, որ մայիսի 7-10-ը Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և նույնիսկ Ադրբեջանի ղեկավարների հետ և անձամբ շնորհավորել Հայրենական Պատերազմի հաղթանակի կապակցությամբ։
Սա ևս մի փաստ է, որ ապացուցում է, թե ինչպիսի «աննախադեպ» մակարդակի վրա են գտնվում հայ-ռուսական հարաբերությունները։
 
Իսկ գուցե զանգ չի եղել, որպեսզի դավադիր ստահակը չօգտագործի՞ այն ընդդիմության դեմ քարոզչության մեջ։
#заруби_себя_на_носу»:

← Վերադառնալ ցուցակին