Լուրեր

21-րդ դարում դեռ Շուշին չենք ազատագրե՞լ, խնդիր չի, դա էլ կլինի, չմտածեք. Շուշան Պետրոսյան

09.05.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «94-ից ի վեր երկրորդ տարին է,որ այս օրը Երևանում եմ։ Անցյալ տարի համաճարակի պատճառով Արցախում չէի, այս տարի այդ համաճարակի գլխավոր բացիլի, բորոտածին բորենազգու պատճառով... սա էլ կանցնի, չմտածեք, այդ ստահակը անգամ գերեզման չի ունենալու, մատաղ է լինելու զոհերին,անհետ կորածներին, վիրավորներին, գերևարվածներին, անտուններին!!! 

Տղերք, ձեր ցավը տանեմ, մեռնեմ ձեր, են վիրավոր արժանապատվությանը, մի վարկյան չկասկածեք, դուք չեք պարտվել,դուք մի՛շտ հաղթել եք , ուղղակի մի անհայրենիք անասուն դավաճանել է հային ու Հայաստանը! 
 
Բոլորդ սրտումս եք, ուժ եք ու ոգի, Շնորհակալ եմ ու շնորհավորում եմ!
 
Պատիվ ունեմ:
 
Հ.Գ. 21-րդ դարում դեռ Շուշին չենք ազատագրե՞լ, խնդիր չի, դա էլ կլինի, չմտածեք»:

← Վերադառնալ ցուցակին