Լուրեր

«Դե դուք տեսեք՝ Նիկոլն ինչքան է ապիկար, ինչքան է վատ, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում»․ Էդուարդ Շարմազանով

09.05.2021

 ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի, ցուցակը գլխավորողների վերաբերյալ դեռ որոշում չկա․ քննարկումները շարունակվում են՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

 
Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պարբերաբար հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է և հարցադրումին, թե ի՞նչը ստիպեց նրան և ձեզ համագործակցել, Շարմազանովը պատասխանեց. «Նախկինը Նիկոլն է, և այստեղ ես պարոն Վանեցյանի կարծիքները կիսում եմ․ նրա թիմում նայեք՝ ինչքան նախկիններ կան, իրականում նախկիններ, որոնք, դուք դեռ ծնված չեք եղել, պաշտոնյա են եղել»:
 
«Այսօր մենք գնում ենք ընտրությունների՝ նպատակ ունենալով պայքարել ազգակործան պատուհաս ռեժիմի դեմ, այս կապիտուլյանտների դեմ, և մենք կարծում ենք, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային պահպանողական դաշտում», -հավելեց ՀՀԿ ԳՄ անդամը՝ շեշտելով, որ կուսակցություններն ունեն գաղափարական ընդհանրություններ՝ ազգային արժեքների ջատագով են, Արցախյան հարցում հայանպաստ լուծման, ուժեղ եկեղեցու, ուժեղ պետության, ուժեղ ազգային ավանդական արժեքների կողմնակից։
 
Ի պատասխան հարցին, թե որպես քաղաքացի ինչ զգացողություններով է եկել այսօր, քանի որ օրը տարբերվում է մյուս մայիսի 9-ներից՝ նա ասաց․ «Ես անմիջապես նոյեմբերի 9-ից հետո եմ ասել, որ, եթե նախկին նախկին են անում, նախկին բոլոր նախագահների օրոք, բոլոր վարչակարգի օրոք եղել Եռատոն, և մենք ժառանգել ենք այս կապիտուլյանտին Եռատոն, իսկ ինքն իր հաջորդին ժառանգելու է ընդամենը «Էռատո» ջոկատի նման մի բան ինչ-որ բան։ Սա է։
 
Նոյեմբերի 9-ից- 10-ից հետո առաջին անգամ է՝ 1992-ի Շուշիի ազատագրումից հետո, երբ մենք խորը կսկիծով ենք գալիս, բայց համոզված եմ՝ հայ ժողովրդի մեջքն ուղղվելու է․ մենք կարողանալու ենք հասնել մեր ազգային իղձերի իրականացմանը, և դրա առաջին քայլը պետք է լինի հունիսի 20-ին ընտրություններում մերժել այս կապիտուլյանտին։
Ինչ վերաբերում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին, ես հպարտությամբ եմ գալիս, որովհետև ես Մեծ Հայրենականի զինվորների ժառանգ եմ․ իմ պապը՝ Պետրոս Ավագյանը, մասնակցել է Մեծ Հայրենականին, վիրավորվել է Ստալինգրադում, պապիս եղբայրը զոհվել է։ Մենք կարծում ենք, որ այս մեծ հաղթանակի ժառանգներն ենք նաև, և Շուշին ազատագրեցին Հայրենականում ֆաշիստներին հաղթողները։ Սակայն այս կապիտուլյանտները չկարողացան արժանի լինել ո՛չ Շուշիի ազատագրման հերոսներին, ո՛չ էլ Բեռլինը գրավող հերոսներին»։
 
Էդուարդ Շարմազանովը չցանկացավ անդադառնալ լրագրողի խնդրանքին՝ խոսել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին՝ նկատելով, որ Երրորդ նախագահի գրասենյակն արդեն արձագանքել է, սակայն լրագրողի հարցին, թե արդյո՞ք այդ տարբերակը քննարկվել է կուսակցության ներսում՝ պատասխանեց․ «Դե դուք տեսեք՝ Նիկոլն ինչքան է ապիկար, ինչքան է վատ, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում․ ուզում է ասի՝ ժողովո՛ւրդ ջան, ես այս կապիտուլյանտի հետ գործ չունեմ։
Մի բան պետք է ֆիքսենք, որ Հայաստանի բոլոր նախագահները կտրուկ դեմ են այս ազգակործան վարչակազմին»։

Զարուհի Դիլանյան

 168.am
 

← Վերադառնալ ցուցակին