Լուրեր

ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները նամակներ են հանձնում դեսպանատներին

08.05.2021

Այսօր՝ մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական և  «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և  Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև Եվրոմիության և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակներին։  
 
Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը և այս առնչությամբ միջազգային հանրությունից եւ դավադիր իշխանություններից մեր պահանջները։
 
yerevan.today
 

← Վերադառնալ ցուցակին