Լուրեր

Չեմ փորձում հասկանալ Լեւոնին. Մարգարիտ Եսայան

07.05.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ  փորձում հասկանալ Լեւոնին,

Չեմ փորձում  հասկանալ նիկոլապաշտին,
Չեմ փորձում  հասկանալ, թե ինչու է գարունը էսքան թաց․․․
 
Չեմ փորձում հասկանալ, թե  ինչն էր սխալ եւ ով էր մեղավոր,
Չեմ փորձում հասկանալ, թե ինչն է ծուռ էս աշխարհում, 
Էս պահին փորձում եմ զսպել  ահռելի գլխացավս․․․
Եվ փորձը  ինչպես միշտ, փորձանք է  դառնում․․
Գլուխս պայթում  է  իսկանդերից ավելի հզոր պայթյունով․․․
 
Ու չեմ էլ հասցնում  հասկանալ, պայթյունը ներսից  էր, թե՝ դրսից․․․
Բայց մեկ  բան վաղուց  հասկացել եմ՝ 
Ատել ու ատում եմ պայքար-պայքար մինչեւ վերջը, 
Այ էդ վերջը․․․այ, էս վերջը․․․
 
Գլխացավից ազատվելու  փորձված մեթոդը գլխից ազատվելն է․․․
Փորձեմ...»:

← Վերադառնալ ցուցակին