Լուրեր
Կապիտուլյանը ստերի տոպրակը բացել նստել է մեյդանում եւ էստի համեցեք է կանչում. Մարգարիտ Եսայան
06.05.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանը ստերի տոպրակը բացել նստել է մեյդանում եւ էստի համեցեք է կանչում․․․Ինչ դիպուկ է սրան կպել կապիտուլյանտ բառը, ճիշտ ճակատին...Չի հանգստանում էլի, Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից այնքան է սարսափում, որ չափուսահման կորցած ինչ էշություն ասես դուրս ա տալիս...Քիչ առաջ տեսա, որ փաստորեն, Տեր-Պետրոսյանից նույնպես...Դե, ախր ոնց չասեմ՝ էդ չես, արա, տգետ, ծախու, ծախված, ստախոս, անհայրենիք, ճակատիդ մյուռոն չկա, ամոթ չկա, այ ապիկար․․Մեր երկրի բոլոր երեք նախագահների միայն անուններից ես տակդ թրջում․․․Որքան էլ հոխորտաս ամբիոններից, քեզ իմացողը հո գիտի թե ինչացու ես...
Որքան էլ ստեր բստրես, Արցախը դու ես ծախել, երկրիս անվտանգությունը դու ես վերացրել, հազարավոր տղերքին դու ես տարել մահվան բերան, Եռաբլուրը դու ես մեծացրել, գերիներին դու ես պատանդ պահում․․․Ով էլ քո ստերով խաբվեց 2018-ին այլեւս երբեք չի խաբվի...Այ մահաբեր ստահակ...Գնա ինքդ քո ձեռքով քաղաքական մահախոսականդ գրի․․․կամաց-կամաց գրի...
Շուտով ես կտեսնեմ վախճանը քո․․․»: