Լուրեր
Ապագա՞, դավաճանի՞ հետ, չէ-մի չէ. Մարգարիտ Եսայան
02.05.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Առանց ապագայի», «Անաշխարհ ապագա», «Դեղին ապագա», «Անկյանք ապագա», «Մարող եւ կապույտ ապագա», «Հավիտենական ապագա»․․․․Սրանք բանաստեղծ Ռաֆիկ Բազիկյանի տարբեր բանաստեղծությունների լոկ վերանագրերն են․․․․
Հիմա, մի քանի տող նրա մի մահասարսուռ բանաստեղծությունից...
Կարդացեք եւ փոխեք ձեր կարգախոսը, այ անապագա սրիկաներ, ձեզ հետ ի՞նչ ապագա, ձեզ հետ միայն թուրքը, մահն ու դավաճանությունն են հույսեր կապում, միայն․․
Ամբոխներն էին
Գալիքն այն հոսում է
Փախչելով այն մառ
Ապագաներից,
Եւ աչքերն հառած
Բարձր երկնքին՝
Զարհուրում էին
Ու փախչում նորից․․․․
Հ․Գ․--Ապագա՞, դավաճանի՞ հետ, չէ-մի չէ․․․»: