Լուրեր

Ազգային ողբերգության միակ մեղավորը դուք եք՝ գլխավոր կապիտուլյանտով հանդերձ. Շարմազանով

28.04.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այ կապիտուլյանտներ, բա որ արդեն հոկտեմբերի սկզբին պատերազմի արդյունքները պարզ էին, ինչու՞ էիք 44 օր գոռում ՝ հաղթելու ենք։
 
Ձեզ համար քաղաքական ուժերի արձագանքն էր կարեւոր , թե՞ մեր տղաների կյանքերը։
Ավելին. հոկտեմբերի 12-ին ես եմ հողատուին առաջարկել դիմել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։
 
Այնպես որ կապիտուլյացիան ու 5.000 զոհերը ձեր խղճին են։
Հիմա էլ եմ ասում, դուք կապիտուլյանտ ու հողատու եք։
 
Ազգային ողբերգության միակ մեղավորը դուք եք՝ գլխավոր կապիտուլյանտով հանդերձ»։

← Վերադառնալ ցուցակին