Լուրեր

Ահա այն ամենը, ինչ պետք է սպասել նիկոլիզմից․ Արտակ Զաքարյան

28.04.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի տարի առաջ, այս ֆուտուրիստական նկարագրությունը՝ կլիներ շատ դաժան կատակ Հայաստանի նկատմամբ։ Այսօր, այն դարձել է հավանական սցենարներից մեկը։ 

«...2030թ. հոկտեմբերի 15, 
Էրմանիստան։
 
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշիևը հրաժարական է տվել՝ պայմանով, որ խորհրդարանի ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական և ո՛չ էլ քրիստոնեական ֆրակցիաները չեն առաջադրելու այլ թեկնածուներ։ Նա ասաց, որ եթե այդ ֆրակցիաները խախտեն պայմանավորվածությունը, ապա ինքը և Էրմանիստանի ԱԱԾ պետ Քերիմլին «Յենի Էրիվան» ՀԸ ուղիղ եթերում կպատմեն, թե ինչի՞ վրա են ծախսում ֆրակցիաների պատգամավորներն իրենց թոշակները, պարգևավճարները, աշխատավարձերը, Սոկարից ստացված խրախուսական փողերը,  և այլ եկամուտները։ 
Պատգամավորները՝ թքած ունենալով Էրմանիստանի գոյություն չունեցող ապագայի և շահերի վրա, որոշեցին հերթական անգամ տեղի տալ Փաշիևի շանտաժներին և թույլ տալ, որ գյուղաբնակ խաշնարած մուսուլմանա-քրիստոնեական խառնամբոխի ձայները նորից կեղծեն նրա օգտին։ 
 
Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին նաև, որ Դարաչիչակ, Նազրլու, Բասարգեչար և Արազդայան բնակավայրի փողոցներում, ոստիկանության կողմից գնդակահարվել են մի խումբ ընդդիմադիր ազգային գործիչներ։
Այսօր ավարտվել է նախկին Զինված Ուժերի պաշտոնաթող գեներալներից մեկի նկատմամբ սկսված դատավարությունը։ Դատարանը որոշեց վճիռը թողնել ուժի մեջ, նշելով, որ Էրմանիստանի ՔՕ -ով արգելվում է նույնականացնել թուրք և թշնամի բառերը։ Նախկին ԶՈւ նախկին գեներալը՝ դատապարտվեց երկու տարի ազատազրկման»։ 
 
Հ.Գ. Ահա այն ամենը, ինչ պետք է սպասել նիկոլիզմից։ Շուտով»։
 

← Վերադառնալ ցուցակին