Լուրեր
Մեր երկրին պետք է կամ հրաշք, կամ՝ ազգային-ազատագրական պայքար․ Մարգարիտ Եսայան
27.04.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր երկրին պետք է կամ հրաշք, կամ՝ ազգային-ազատագրական պայքար․․․
Այսօր ապրիլի 27-ն է, երեք տարի առաջ այս օրը իմ կյանքի շատ ծանր օրերից էր․․․Ես news.am-ի համառ հարցապնդումներին ի պատասխան/հարցնում էին՝ կընտրեք Նիկոլին վարչապետ/ շրջվեցի եւ խիստ ջղային, այո, հենց ջղային ասացի․«Իսկ դուք Նիկոլին պատկերացնո՞ւմ եք վարչապետ»․․․Ու․․․սկսվեց․․․առաջին անգամ նիկոլական ֆեյքերի գրոհները սկսվեցին հենց այդ օրը․․․Տարօրինակ բաներ էին կատարվում, հայհոյանքի տարափ, անգամ էլեկտրական թեյնիկը միացնելիս հայհոյանք էր լսվում, ինչ-որ տարօրինակ բաներ էին կատարվում․․Անգամ իմ մշտական հեռախոսահամարը անջատեցի եւ բոլորովին նոր հեռախոսահամար վերցրի․․Եվ, ով, զավեշտ, նաեւ այդ հեռախոսահամարին էին գալիս sms հայհոյանքներ...Անճոռնի նկարներ․․․Այդ օրերին էր, որ իմ էջում դիմեցի նիկոլին, ասելով, դադարեցնի էդ անամոթությունը, հակառակ դեպքում կնոջ համարը կտարածեմ...եւ հայհոյանքը թող ուղղվի նրան եւ իրենց․․․Զրո արձագանք․․այդ օրերին էր, որ իմ գործընկերների եւ գործընկերուհիների հեռախոսները տարածվեցին նույն հրապարակից եւ սկսվեց իրական սոդոմ-գոմորը․․թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ անցնեն էս ամեն ինչի միջով․․․․Ինչո՞ւ հիշեցի...Ասեմ՝ ես ձեզ չեմ ներել, այո, քրիստոնյա եմ, բայց չեմ ներել եւ չեմ ներելու․․Ու այսօր, երբ ձեզ են հայհոյում․․․Չեմ ուրախանում, բայց համոզվում եմ՝ սեպը՝ սեպով, բումերանգ, ինչ ցանես, այն կհնձես․․Եւ այս կարգի այլ ասույթների ճշմարտացիությունը․․․
Բայց մեկ բան մեկընդմիշտ արձանագրենք, ինձ հայհյում էին, մինչդեռ , ես Արցախը չէի ծախել, իմ քաղաքական ղեկավարությունը Արցախը չէր ծախել, ես հինգ հազար զոհ եւ տասնյակ հազարավոր վիրավորների եւ հաշմանդամների մեղքը չունեի, ես Սյունիքը անպաշտպան եւ թուրքի առաջ չէի բացել...Ես, որպես անհատ չէի լափել, թալանել, ես դղյակներ չէի կառուցել, ես աստղաբաշխական պարգեւավճարներ չէի ստացել, ես կոռուպցիոն ոչ մի գործարքում չկայի...Ես՝ ես էի, նույն եսը , բայց մարդիկ կուրացել էին, մարդիկ տարօրինակ հոգեմետ դեղերի ազդեցության տակ էին, մարդկանց ներարկել էին թույն, ատելություն, չարություն, նախանձ, ապատեղեկատվություն, մարդկանց սնել էին ստով եւ կեղծիքով․․․․Անգամ երբեմնի ընկերներդ եւ բարեկամներդ էին դարձել կույր եւ հիպնոսված։ Դարձյալ կհարցնեք՝ ինչու եմ այս ամենը գրում․․․Չգիտեմ...Երեւի թույլ հույս ունեմ, որ մեր հասարակությունը ի վերջո կսթափվի եւ կհասկանա՝ նիկոլը պետք է ժամ առաջ հեռացվի, րոպե առաջ պետք է հեռացվի...Չգիտեմ՝ ոնց, չգիտեմ՝ ինչ ձեւով, բայց պետք է հեռացվի եւ՝ վերջ...Հակառակը մեր երկրի, մեր ժողովրդի թրքացումն է․․․Չկա ոչ մի կաթիլ չափազանցություն...Կուզեք ընտրությամբ, կուզեք առանց ընտրության, կուզեք՝ սահմանադրական, կուզեք՝ դեպի Կոշ, կամ մեկ այլ ճանապարհով...Հեռացնել եւ՝ վերջ...Այս ամենը չպետք է լինի մրցում իշխանությունը վերցնելու համար, չպետք է լինի մի երկու մանդատ ճանկելու համար...Հասկացեք վերջապես...Եթե երկիրն ու պետականությունը կորցնենք, դուք ո՞ր երկրի պատգամավոր եք լինելու, ո՞ր․․․Մեզ այլեւս պետք է ազգային-ազատագրական պայքար․․․Եւ՝ վերջ...»։