Լուրեր
Կապիտուլյանտը երկիրը մտցնում է խորը անորոշության և առկա ճգնաժամի էլ ավելի խորացման ու նոր ցնցումների փուլ. Հովհաննես Սահակյան
26.04.2021
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկիրն այս վիճակին հասցրած՝ թիվ մեկ մեղավորի ու միակ պատասխանատուի հրաժարականով տրված է արտահերթ ընտրությունների մեկնարկը և նշանակում է , որ տրված է նաև ապաշնորհ իշխանության հեռացման մեկնարկը։ Միևնույն ժամանակ, այս գործընթացով, կապիտուլյանտը երկիրը մտցնում է խորը անորոշության և առկա ճգնաժամի էլ ավելի խորացման ու նոր ցնցումների փուլ։ Նա չէր կարող նոյեմբերի 9-ին չստորագրել խայտառակ կապիտուլացիայի փաստաթուղթը և տալ հրաժարական՝ դրանով ազգը ետ պահելով պերմանենտ ստորացումներից։ Նա նույնիսկ հիմա՝ տալով հրաժարական, կարող էր հեռանալ անցնցում՝ թողնելով իր ետևից հույսի մի լույս հայ ժողովրդին, որպեսզի տոկուն կամքի ու հավատի շնորհիվ ժողովուրդը երկիրը այս ավերակներից կարողանա ոտքի հանել ու նորից կառուցել իր երազանքների հայրենիքն ու պետությունը։
Նա ըտրեց մեր երկրի ու ժողովրդի համար ամենավատ տարբերակը։
Ես ցանկանում եմ մեր ժողովրդին խոհեմություն, խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»: