Լուրեր

Երբ յաթաղանը վերածվեց բայրաքթարի. Աշոտյան

24.04.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նոյեմբերի 10-ից հետո մեր առաջին Ապրիլի 24-ն է։
Երբ յաթաղանը վերածվեց բայրաքթարի։
 
Երբ հին ցավին գումարվեց նորը։
Երբ առաջին հայրենազրկմանը հաջորդեց երկրորդը։
 
Երբ նախնիների ոսկորներին ավելացան երիտասարդների աճյունները։
Երբ ներքին թուրքերը Եռաբլուրը դարձրեցին երկրորդ Ծիծեռնակաբերդ»։

← Վերադառնալ ցուցակին