Լուրեր
Սյունիքը ոչ միայն մեր պետության անվտանգության դարպասն է, այլեւ՝ մեր ազգային արժանապատվության փարոսը. Մարգարիտ Եսայան
22.04.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սյունիքը ոչ միայն մեր պետության անվտանգության դարպասն է, այլեւ՝ մեր ազգային արժանապատվության փարոսը...
Ու այդ փարսը պետք է փոխանցվի Հայաստանի բոլոր համայնքներին, բոլոր գյուղերին ու քաղաքներին․․․Վիրավոր, բզկտված, սպանված, վիրավոր, գերեւարված եւ ծնկած մեր ազգը կրկին ոտքի կկանգնի, պետք է հառնի նորից եւ հուժկու հարվածի թուրքին, ներսի թուրքին, թրքանման հայերին եւ դավաճան-դահիճներին...Այսօր Մեղրին, Կապանը, Սյունիքը՝ ամբողջությամբ ելավ մերժելու թուրքին, ներսի թուրքին...Իսկ սա հենց վերածնունդի ծիծեռնակն է...Շուտով, շուտով կգա դավաճան-ստահակի վերջը․․․Լեռնեցին մնում է լեռնեցի՝ իր լեռների պես հզոր, կոշտ, արդար եւ ուժեղ․․․ Ու՝ հավերժ․․․
Հ․Գ․ Դավաճան-սրիկա, էն օրն ես ընկնելու, որ շունն անգամ ձեռքիցդ հաց չվերցնի․․․»: