Լուրեր

Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով հավատարիմ լինել սեփական հայտարարություններին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Աշոտյան

22.04.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով հավատարիմ լինել սեփական հայտարարություններին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Տեսնենք, տեսնենք։
 
Ի դեպ, հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին) եւ նույն ժամանակահատվածում Հռոմի Պապի ելույթը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում»։
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին