Լուրեր

Դավաճանը թուրքին ասում է ՝ ճանապարհը բացում եմ, մտեք, վերցրեք Սյունիքը. Մարգարիտ Եսայան

22.04.2021

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ  Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« ․․Դավաճանը թուրքին   ասում է ՝ ճանապարհը բացում եմ, մտեք, վերցրեք Սյունիքը

 
Լրահոսը  լեփ-լեցուն է ձերբակալությունների,  Սյունիքից քաղաքապետերին,  համայնքապետերին Երեւան տեղափոխելու,նրանց  վատառողջ  ազգականներին,   մահճակալներից հանելու եւ անհայտ ուղղություններով տանելու  մասին լուրերով։ <Ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին և ևս 8 հոգու։ Անհայտ անձինք գիշերը մտել են բնակարաններ և առանց որևէ բացատրության առևանգել։ Ապօրինի ձերբակալությունների մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին»։
«Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանին և Մեղրու ու Գորիսի փոխքաղաքապետերին ոստիկանությունը տեղափոխում է Երևան։ Ժամը 11-ի կողմերը նրանց տեղափոխելու են Հայաստանի քննչական կոմիտե։ Սպասեք նորությունների այնտեղից»,- գրում է մեկ այլ լրատվամիջոց։
«Լուսադեմին ոստիկանները Շուռնուխի  գյուղապետի հիվանդ եղբորը տարել են անհայտ ուղղությամբ»,- սա էլ մեկ այլ լուր։
 
«Երեկ, Սյունիքում Փաշինյանին ցուցաբերած ընդունելությունից վրդովված, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը խուզարկություն էին իրականացրել Մեղրիի Համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանը,  այսօր պարզ դարձավ, որ Զաքարյանին ցանկացել են բերման ենթարկել, սակայն նա ինքնակամ գնացել է ոստիկանություն, Մեղրիի համայնքապետին բերել հասցրել են Երևան, որպեսզի սյունեցիները տեղում ի պաշտպանություն նրա բողոքի ցույցեր չանեն: Տեղեկացրել էինք նաև, որ ոստիկանությունը տարել է նաև մի քանի այլ սյունեցիների:Խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվել նաև Գորիսում: Մեր տեղեկություններով, 10 հոգի ձերբակալվել է»։
«Ոստիկանները ձերբակալել են մի շուռնուխցու, ում տունը «բանավոր պայմանավորվածության արդյունքում» մնացել է թուրքերի ձեռքին
 
Այս իրականությունն ամենեւին անսպասելի չէ, այլ բան այս  խունտայից  ոչ ոք չէր էլ սպասում․․Այսպիսով  դավաճանը թուրքին   ասում ՝ ՝ ճանապարհը բացում եմ, մտեք, վերցրեք Սյունիքը, ով որ մեզ խանգարում է, նրանք հեռացվում են․․Եվ  արդեն  իրական է դառնում տարածված լուրը, ըստ որի նիկոլը հայտարարել է  երեկ Սյունիքում, մի նեղ շրջանակում, ասելով՝ խաղաղ չեք ուզում տալ Սյունիքը, պատերազմով կվերցնեն/մտքում երեւի ասել է՝ կվերցնենք/։
Էս  դավաճանը հատուկ կազմակերպեց Սյունիք այցը, հատուկ, ծրագրված էր, որ ավելի մեծ ընդվզումը կանխի,  գյուղապետերին ու քաղաքապետերին մեկուսացնելով բացի ճանապարհը թուրքի առաջ․․Ձեռագիրը  ամբողջությամբ թուրքական է։Հարյուր տարի առաջ նույն կերպ էին վարվում երիտթուրքերը, հայոց սերուցքը, մտավորականներին, առաջնորդներին, պաշտոնյաներին ձերբակալելով,գլխատելով ժողովրդին,   այսպես մենակ էին թողնում թուրքի յաթաղանի առաջ։
 
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, բայց երբեք չի կարող նույնը լինել․․Պատմությունը նաեւ պատժելու սովորություն ունի․․Եվ այս դեպքում պատժվողը  թրքանմանները եւ թուրքերը կլինեն․․․․
Պատմությունը  պետք է սրբագրել  եւ մեր ազգը դա կանի․․
Ու եթե  համայն Հայաստանում, ի սփյուռս աշխարհի հայերը ի պաշտպանություն Սյունիքի  եւ սյունեցու,, որն նույնն է՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ հայության, ոտքի չկանգնեն, ուրեմն, երիցս ամոթ բոլորիս․․․»:

← Վերադառնալ ցուցակին