Լուրեր
Արցախ, Սյունիք հանձնողին տաքացրեցիք ձեր կրծքին. Շուշան Պետրոսյան
20.04.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սփյու՞ռք, ավելի ճիշտ սփյուռքի այն մաս, որ մի օր որոշեցիք ձեր հովանավորությամբ, գումարներ հղելով ու ամեն-ինչ հասկացողի, մտահոգ դեմքով, երկրի խնդիրներից բացարձակ անտեղյակ, հիմնականում բամբասանքներով կարծիք ձևավորած, ձեր գրպանում երկու կոպեկի առկայության փաստից, ձեզ իրավունք վերապահել ու քիթիկներդ մտցնել հայրենիքիս խնդիրների մեջ, ՆԱԵՎ(!) ձեր հովանու ներքո 2018-ի հեղաշրջումը կայացնել, Հայաստան/Արցախը մեծ գերեզման դարձնել, որ «մեռնեք նե, հոս պիտ թաղվիք»-ը իրականություն դառնա, գնացեք գրողի ծոցը, լա՞վ։
Դուք էլ եք սփյուռքահայ Մոնթե՞ն էլ, Կարո՞ն էլ, վերջին պատերազմում (նաև ձեր մեղքով) զոհված սփյուռքահայ տղե՞րքն էլ։
Էն, որ վերջերս հայտարարում եք, որ հիմնադրամին գումար փոխանցելեն ետքը, այլևս վստահություն չկա ու գումար չեք տալու Հայրենիքում որևէ ծրագիր իրագործելու համար, չեք հասկացե՞լ, որ ձեր ընտրած թուրքի-ադրբեջանցու մեծ բարեկամ ստահակն է պատասխանատու հիմնադրամի տեղ չհասած գումարների համար, թե՞ ձեռնտու չի, որ հասկանաք։ Իսկ կարո՞ղ է ձեռնտու է, որ Հայաստանը/Արցախը էլ չլինի։ Դրա համար ե՞ք հովանավորել էս անասուններին։
թուրքերը ,որ ձեր տոհմը, ձեր նախապապերին, կոտորել են, դուք ծնվել եք եգիպտոսներում, հալեպներում, հունաստաններում ու հետո ֆրանսիաներում, ամերիկաներում, ավստրալիաներում հաստատվել, հա, հե՛նց դուք, ձեր մեծերի շնորհիվ եք հայ մնացել, համայնքներ են ստեղծվել, հայերեն եք սովորել կիրակնօրյա դպրոցներում, հայկական երգի-պարի խմբեր են կազմավորվել, եկեղեցիներ են կառուցվել... որ հայ մնաք, ՀԱՅ!
Բայց, փաստորեն դուք «կոսմոպոլիտ ախպար»-ի նոր տեսակ ե՞ք, են որ տեսակ չունեք։ Գլոբալիզմն է ձեզ հոգեհարազա՞տ ))) , աբաու , իրա՞վ գսեք, գոնե գիտե՞ք դա ինչ է։
Ու զուգահեռ ձեզ, փառք Տիրոջ, այնքան կարգին սփյուռք ունենք, այնքա՛ն արժանապատիվ, խոհեմ, ազնվագույն, որ մեղք է ձեզ՝ դավաճաններիդ էլ սփյուռք կոչել,կարգին սփյուռքահայերին էլ։
Դուք մի օգնեք հայրենիքին ու հային, աղերսում եմ, էլ մի արեք այդ բանը։ Օգնեցիք արդեն!!!
7000 զոհ, 10000 վիրավոր, գերևարված, անհետ կորած տղերքին ձեր արջի ծառայությունը մատուցեցիք! Գոհ ենք!
Ու զուգահեռ ձեզ, ես ցավը տանեմ են սփյուռքահայերի, որ հեռվից հեռու ջանք չէին խնայում, մի ավել բան ուղարկել ռազմաճակատ!
Դուք մոռացեք մեր երկիրը, խնդրում եմ։ Մեկ անգամ դավաճանողը դա պերմանենտ անելու է!
Այսօր ընկերոջս գրառումը կարդացի ու ուզեցի ասել այն ինչ մտածում եմ, ինչի հետ առնչվում ենք ես և ընկերներս Արցախում, Սյունիքի սահմանամերձ գյուղերում ինչ- որ ծրագրեր իրականացնելու ընթացքում։
Աղասին գրում է.
«Նիկոլն ասում ա Հայաստան Հիմնադրամը 2020 թվին ավելի շատ գումար ա հավաքել, քան նախորդ բոլոր տարիներին իրար հետ։ Նիկոլ, ես Հայաստան Հիմնադրամին 2020 թվի պատերազմի օրերին մի-քանի անգամ ավելի շատ գումար եմ փոխանցել, քան բոլոր նախորդ տարիներին։ Ու էդ առհասարակ քո շնորհքը չի, հիմնադրամի հանդեպ իմ վստահության ավելացումը չի, հիմնադրամի էս նոր անհասկանալի տնօրենի հանդեպ հարգանքը չի։ Ականջդ բեր ասեմ.
-Պատերազմ էր սրիկա, պատերազմ։ Մարդիկ իրենցից ամեն ինչ էին կտրում հանուն հաղթանակի»...ճիշտ է գրում Աղասին։
Ասածս ի՞նչ է, «սփյուռք»-ի այն մաս, որ ո՛չ հայ եք, ո՛չ էլ այն երկրում, որ ապրում եք, ոչ էլ այդ երկրացի, այլևս անծագում եք ու ձեր նման անծագումի էլ մեզ «նվեր» արիք, «որ մեռնեք նե, հոս թաղվիք»:
Գնացեք գրողի ծոցը, լա՞վ, դրան էլ տարեք հետներդ !
Կեցցեն մեր ազնվագույն , բացառիկ հայ, նվիրյալ սփյուռքահայերը, որ երբեք չեն հրաժարվել Մեծ Հայքի երազանքից, Պատիվ ունեմ ճանաչելու այդ սփյուռքին։
Հ.Գ. ... իսկ դուք Արցախ, Սյունիք հանձնողին տաքացրեցիք ձեր կրծքին, էլ ի՞նչ Մեծ Հայքի երազանք... լավ, եղբայր ո՞նց եք ապրելու ...»: